X
    Categories: News

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնամխելիությունը

Ermeni Haber

Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:

Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը,  Բարըշ Յարքադաշը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնամխելիության դադարեցման պահանջ:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնամխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:

Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում ("Resmi Gazete") հրապարկվել և ուժի մեջ է մտել  2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ:

Հիշեցնենք, որ այս պահին Թուրքիայում անազատության մեջ են գտնվում 10 պատգամավորներ, որոնց թվում՝ քրդամետ ընդդիամադիր ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, Միաժամանակ, հայտնի է, որ կալանավորված Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post