Ermeni Haber
May 16 2017
Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հերթական աշխատանքի հերոսները այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են:
Պատկերելով օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումը՝ Լաթուֆը հերթական անգամ քննադատել ու ծաղրել է Թուրքիայում խոսքի ազատության վիճակը ու ձերբակալված լրագրողների հարցը:
Ծաղրանկարում պատկերված են 2 նախագահները՝ շրջապատված լրագրողներով, որտեղ Թրամփն ասում է. «Ատում եմ լրագրողներին», իսկ էրդողանը պատասխանում. «Ինձ նման արա, բանտարկի նրանց»։