Կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն

  • 24.08.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 1018

Կառավարությունն ընդունել է «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:


Կենտրոնի գործունեության նպատակը կլինի նպաստել Հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:


Արդյունքում ակնկալվում է ավելացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալները, զարգացնել «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համագործակցությունը: