- 29.08.2017
- Հայաստան
- arm
148
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Իգոր Ցրնադակը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Օգոստոսի 30-ին նախատեսված են Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի արտգործախարարների բանակցությունները, ինչին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: