- 01.09.2017
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանը հետաքրքրված է ռազմական МА8 մոդուլներով, որոնցով նախատեսվում է զինել «Վիխր» ռազմական ռոբոտին: Այս մասին հայտարարել է «Մուռոմտեպլովոզի» գործադիր տնօրեն Եվգենի Տրետյակովը:
Բացի Հայաստանից, զինատեսակով հետաքրքրված է նաև Բելառուսը, Վենեսուելան և Մյանման:
«Военное.РФ» պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանը «Բանակ-2017» ֆորումի ժամանակ օտարերկրյա գործընկերների հետ կնքել է $300 մլն պայմանագիր: Նրանց մկողմից հատկապես մեծ ուշադրության են արժանացել «Սոլնցեպյոկ» համակարգը, որը փորձարկվել է սիրիական բանակի կողմից: Ավելի վաղ այն ձեռք էր բերել Ալժիրը և կիրառել օգոստոսի սկզբին տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ:
Սակայն օտարերկրյա գործընկերների հետ նոր պայմանագրերի կնքման մասին որևէ բան չի հայտնվում: