Վերջին տարիներին ԵՄ-ից ՀՀ-ին արտահանձվող քաղաքացիների թիվը բազմակի անգամ աճել է

  • 01.09.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 219

Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկային օրակարգում է ներառված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկումն ապահովելու մասին արձանագրությունը: Այն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:


2013 թվականին Հայաստանը Եվրոպական Միության հետ ստորագրել է ռեադմիսիայի մասին համաձայնագիր, որը ենթադրում է ԵՄ-ում ապօրինի հայտնված միգրանտների վերադարձի ապահովում: Եթե արձանագրությունը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ապա դա կապահովի համաձայնագրի կիրակումը:


ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունը ավելացող ռեադմիսիոն հայցեր է ստանում: Այդպես, եթե 2014 թվականին ստացվել է ընդամենը 2 հայց, 2015-ին՝ 36 հայց 62 անձի վերաբերյալ, ապա 2016 թվականին հայցերի թիվն արդեն 74 է եղել: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա օգոստոսի 30-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 58 հայց 87 անձի վերաբերյալ:


Հիշեցնենք, Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-Հայաստան Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ասել էր, որ համաձայնագրի հաջող իրականացումը «բանալի է առաջ շարժվելու համար դեպի շարժունակության հետագա աճը»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS