- 21.09.2017
- Հայաստան
- arm
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը արդեն Բաքվում են: Սա է վկայում նրանց կողմից հրապարակված լուսանկարը:
Ուշագրավը նա է, որ հայ պատգամավորները Բաքու են ժամանել Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի օրը և հեռվից, ավելին՝ թշնամու հողում առիթը բաց չեն թողել խմելու հայրենիքի կենացը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ին հայ պատգամավորները կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: