X
    Categories: 2017

ՀՀ-ից ՌԴ 42.000 մարդ է տեղափոխվել «Հայրենակիցներ» ծրագրով

  • 21.09.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

5
 151

2007-2017 թթ. Հայաստանից ավելի քան 42.000 քաղաքացի է տեղափոխվել Ռուսաստան հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով: Այս մասին ասված է ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում:

Ըստ նախարարության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 584,9 հազար մարդ, որից 7,2%-ը Հայաստանի քաղաքացիներ են: ՀՀ քաղաքացիները ծրագրի ամենաակտիվ մասնակիցներն են Ուկրաինայի (38,8%), Ղազախստանի (20,6%), Ուզբեկստանի (12,1%), Մոլդովայի (8,5%) հետ մեկտեղ:

Կամավոր վերաբնակեցումն իրականացվում է 2007-ից գործող պետական ծրագրի շրջանակում, որով վերաբնակներին աջակցություն է ցուցաբերվում:

ՌԴ Հայրենակիցների վերաբնակեցման մասին պետական ծրագրով միայն 2017-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել 41.000 մարդ, մինչդեռ 2016-ի նույն ժամանակահատվածում վերադարձել էր 88.000 մարդ: 

Shushan Frangulian:
Related Post