X
    Categories: 2017

Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոռուբլին. World Forex

  • 20.10.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 363

Կրիպտոարժույթների և Bitcoin-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան է աճում, որ չի շրջանցում անգամ պետությունների ղեկավարներին: Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը, որի նախաձեռնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն է: Իսկ ռուսական կրիպտոարժույթի անունը կլինի կրիպտոռուբլի:


Ինչպես հայտնում են World Forex–ից, կրիպտոռուբլու առաջացումը, սակայն, չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է օրինականացնել Bitcoin-ը կամ այլ կրիպտոարժույթները:


Նախքան այդ որոշման հրապարակումը, Ռուսաստանի Բանկի փոխնախագահը հայտարարել է, որ ՌԴ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվում փակելու բոլոր այն կայքերը, որոնք հնարավորություն են տալիս ձեռքբերել կրիպտոարժույթներ, քանի որ, ըստ նրանց, կրիպտոարժույթները բուրգ են, իսկ դրանք կարող են գնել նաև չորակավորված ինվեստորները:


Ռուսական իշխանությունները կհոգան, որ կրիպտոռուբլին հնարավոր չլինի գնել այնպես, ինչպես գնում են Bitcoin, քանի որ այն կլինի փակ մոդել իր համապատասխան ծավալի շրջանառությամբ:


Bitcoin-ը ապակենտրոնացած արժույթ է և նրա վրա հնարավոր չի լինում իրականացնել վերահսկողություն, իսկ ռուսական կողմը փորձում է ստեղծել այնպիսի կրիպտոարժույթ, որը հնարավոր կլինի վերահսկել և կառավարել նրա շրջանառվող ծավալները:

Jane Topchian:
Related Post