2018 թվականին Հայաստանը կստանա 40% ավելի մաքսային հա

  • 01.11.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 291

2018 թվականին Հայաստանը կստանա 40% ավելի մաքսային հատկացումներ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին ասված է հաջորդ տարբա պետական բյուջեի նախագծում, որ այս օրերին քննարկվում է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում:  


Հայաստանի Հանարպետության կառավարությունն ակնկալում է 2018 թվականին ստանալ շուրջ 74 մլրդ դրամ (շուրջ $ 154 մլն), ինչը կազմում է ԵԱՏՄ-ում կանխատեսվող մաքսատուրքերի 1,22%-ը: Որպես հիմք հաշվի է առնվել Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2018 թվականին ԵԱՏՄ երկրներ ներմուծման մասով կանխատեսումը:


Նշվում է, որ կանխատեսումները դրական են՝ հաշվի առնելով ռուսաստանյան տնտեսության աճի միտումը: