Սեյրան Օհանյանի կնոջ գրառումներից «կաբինետչիկը» վախճանվեց

  • 01.11.2017
  •  

  • Հայաստան
  •  

4
 425

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է կատարել Facebook-յան իր էջում՝ շարունակելով հեռակա կարգով մատնացույց անել բանակից խուսափած պաշտոնյային:


Հերթական գրառման մեջ Խաչատրյանը պաշտոնյային «մերկացնում է» ասույթներով. 


«Իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային.

…Լինում են խրամատային ճշմարտություններ,և «կաբինետային կլյաուզաներ»…

…Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…

…Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…

…Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…

…Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…

Հ.Գ. Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).  Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»:


Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանի աղմկահարույց գրառումներին արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր դրանում բերված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել: ՊՆ-ն Սեյրան Օհանյանի տիկնոջը հիշեցնել էր սուտ մատնության հոդվածի մասին: