Արմավիրում նախկին ամուսինը պատանդ է վերցրել մանկապարտեզի սաներին ու զոքանչին. մանրամասներ

  • 30.10.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 313

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։


Ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի՝ տղա երեխա:


Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը դանակի սպառնալիքով պահանջում է նախկին կնոջը, որը մանկապարտեզի աշխատակից է: Այս պահին մանկապարտեզի շենքում է տնօրենը, որը տղամարդու զոքանչն է և նաև 1 երեխա:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, արմավիրցի Ռուստամ Գասպարյանը, ով այս պահին գտնվում է մանկապարտեզի շենքի մոտ:


«Պահանջում է կնոջը: Ասում են, որ վնասել է մանկապարտեզի տնօրենին՝ զոքանչին, ականջի մոտ խփել է»,-պատմեց Ռուստամ Գասպարյանը:


Այս պահին զենքով մանկապարտեզ ներխուժած անձի հետ բանակցություններ են վարվում:


Նշվում է, որ ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները:


Արմավիրի բնակիչներից մեկը հայտնել է, որ ամուսինը և կինը խնդիրներ են ունեցել, բաժանվել են: Մանկապարտեզում աշխատում է նաև այդ կնոջ մայրը, և այնտեղ ներխուժած տղամարդը վնասել է թե՛ կնոջը, թե՛ զոքանչին:


Հայտնի է նաև, որ կնոջը հաջողվել է փախչել և տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին` պահանջելով կնոջը: