X
    Categories: 2017

«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում

  • 01.11.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 266

«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:


Արմեն Աշոտյանը Կիևից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել և շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձևի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:

Ընդունված բանաձևը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի և փաստաթղթերի, այդ թվում նաև ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների և 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձևը նախևառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի և արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ընդունված բանաձևի համապատասխան կետով Վեհաժողովը կարևորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արևելյան գործընկերության երկրներին նաև կոչ է արվում նպաստելու թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված ’’killer robot-ների’’ կիրառման հետ: Բանաձևում կարևորվել է նաև հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:

Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post