ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի ճանապարհային քարտեզի վրա. նախագահ

  • 01.11.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 350

Մոսկվան և Երևանը մշակում են ճանապարհային քարտեզ՝ համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակներում նախագծեր իրականացնելու համար, ընդ որում կֆինանսավորվեն այդ թվում նաև IT և էներգետիկայի ոլորտների նախագծեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել էր 2017 թվականի հունվարին: Դրա գործունեությունն ուղղված կլինի այն բնագավառների  ֆինանսավորմանը, որոնք կարող են երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճ ապահովել, ինչպես նաև զարգացնել արդյունաբերական կոոպերացիան և այլն:


«Ինչ վերաբերում է հիմնադրամին, մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս դրա ներկայացուցիչները Հայաստանում էին: Եթե խոսենք ներդրումների համար հարմար ոլորտների մասին, ապա դրանք են IT տեխնոլոգիաները, էներգետիկան, բարձր տեխնոլոգիական արտադրությունը… Ներկայումս կողմներն աշխատում են ճանապարհային քարտեզի մշակման վրա»,- հավելել է Սերժ Սարգսյանը: