- 01.11.2017
- Հայաստան
- arm
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել: Այս մասին armtimes.com-ին պատասխանել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Այդ դեպքից 24-ը Հայաստանի տարածքից ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը՝ այլ երկրներից դեպի Հայաստան մուտքի դեպքեր:
Վերոհիշյալ 31 դեպքով քրեական հետապնդում է իրականացվել 37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), եւ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Սեպտեմբերի 25-ին հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը խախտած իրանցին փորձել է հատուկ սարքավորման միջոցով խափանել ազդանշանային համակարգը։ Իսկ ավելի վաղ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել էին անձի, ով անօրինական անցել էր պետական սահմանը: