Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթ բացելու գաղափարը առաջնահերթություն է. ANCA

  • 31.10.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 262

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է առաջ տանել Լոս Անջելեսի և Երևանի միջև ուղիղ չվերթ բացելու գաղափարը՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում կառավարական, բիզնես և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ: Այդ մասին հայտնում է հանձնախումբը:


Հանձնախմբի ջանքերը ղեկավարող Զանգու Արմենյանը և Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը վերջերս ժամանել են Երևան՝ պաշտոնյաների հետ քննարկելու համապատասխան չվերթի բացման գործնական քայլերը: Նույն ժամանակահատվածում պաշտոնական այցով Երևանում է գտնվել նաև Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքը: Թորնեքը և Սինանյանը համապատասխանաբար «Հոլիվուդ-Բըրբանք» օդանավակայանի հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահն են:


Այս տարի ավելի վաղ ANCA-ի անդամներն այդ հարցով քննարկումներ են ունեցել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի հետ:


«Մենք պաշտոնյաների կողմից հետաքրքրվածություն ենք տեսնում այս նախաձեռնությունն ուսումնասիրելու համար, որովհետև Միացյալ Նահանգներում ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի և՛ Լոս Անջելեսում, և՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարավորություններին»,- ասել է Զանգու Արմենյանը: tert.am