- 25.11.2017
- Հայաստան
- arm
553
Երեկ` նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորի զորամասերից մեկում: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել:
Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, որ զինծառայողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գործընկերները նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ, վերջինս սակայն ճանապարհին մահացել է:
Մեր տեղեկություններով, հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա նախկին ոստիկան է, աշխատել է ոստիկանության Վանաձորի ՊՊԾ բաժնում, հետո տեղափոխվել զորամաս: Հանկարծամահ եղած զինվորական խնամքին ուներ մանկահասակ երեխաներ: