X
    Categories: 2017

Ամանորին ընդառաջ. հայտնաբերվել է անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ն ձիու միս է

  • 16.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 303

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:


ՍԱՊԾ–ից տեղեկացնում են, որ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:


Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության:

Ani Kharatian:
Related Post