Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 172.4 հազար զբոսաշրջիկ

  • 19.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

2
 220

Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172.4 հազար  զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 21%: Ամենից շատ Հայաստան են այցելել զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:


Պաշտոնյայի խոսքով, առաջին հերթին զբոսաշրջիկների թվի աճի վրա ազդել է մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացումը, մասնավոր-պետական հատված համագործակցությունը և շատ այլ գործոններ: Բայց այսօր էլ առաջնային է մնում Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու խնդիրը՝ մինչ օրս էլ հարց է հչում, թե որտե՞ղ է Հայաստանը գտնվում:  


Նշվեց, որ 2018 թվականին պետական բյուջեով զբոսաշրջության զարգացմանն ուղղված գումարը կրկնապատկվել է՝  400 հազար դոլար:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջությունը 2017-ին աճել է մեկ երրորդով: