Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը համալրվել է գույքի հերթական խմբաքանակով

  • 19.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

36
 393

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը համալրվել է ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակով:


Այս խմբաքանակը ներառում է 11 միավոր “Газель” մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա: Դրանցից 5-ը՝ АПП 035 (автомобиль первой помощи), ունի շուրջ 500 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ, կահավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով: Մյուս 6 միավորը՝ АПП 02, ունի շուրջ 250 լիտր տարողությամբ ջրային ու փրփուրային բակ և նախատեսված է տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելու համար:


ԱԻՆ-ից հայտնում են, որ այս մեքենանները նախորդների նման կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր և այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Մեքենաները կարող են տեղափոխել 6-7 հոգանոց անձնակազմ:


Այս խմբաքանակի գույքը՝ 11 միավոր փրկարարական մեքենաները, կհատկացվեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ մասնավորապես հանրապետության մեծ քաղաքներին՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։


Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: