Ուրբաթ օրը ավտոերթ կանցկացվի՝ աջակողմյան ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ

  • 19.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

61
 417

Դեկտեմբերի 22-ին`ուրբաթ օրը , ժամը 15-ին «Աջ Ղեկ» նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել բողոքի ցույց-ավտոերթ կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքով: 


Կազմակերպիչները դեռ չեն կողմնորոշվել ավտոերթի սկզբնական վայրի և վերջնակետըի մասով՝ կապված երթի մասնակցողների քանակով: Ինչպես իրենք են բացատրում՝ չեն ցանկանում ամանորի նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել:


Այս պահի դրությամբ ավտոերթի իրազեկման տակ տասնյակ քաղաքացիներ հաստատել են իրենց մասնակցությունը: 


«Եթե միտք ունեք 2018 թվականի ապրլի 1-ից հետո վաճառել/անվանափոխել կամ ներմուծել աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենա, ապա միացեք մեզ և պայքարեք Ձեր իրավունքների համար։ Թույլ չենք տալու մեր իրավունքները ոտնահարեն»,- հայտարարում են կազմակերպիչները։


Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ:.


«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:


Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները», – ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:


Նշենք, որ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին նախագծին կայքէջ մտած քաղաքացիների գերակշիռ մասը դեմ է  քվեարկել: Քաղաքացիները կարող են մտնել կայք, գրանցվել և քվեարկել, ինչպես նաև թողնել իրենց մեկնաբանությունները նախագծի վերաբերյալ: