X
    Categories: 2017

GetContact-ի «անակնկալը». ինչ անել, որ գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի

  • 20.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

4
 83

ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ` զգուշացնելով նոր հավելվածի մասին, որը վտանգում է անձնական տվյալների պաշտպանությունը:


«Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։


Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը:


Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։


GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով՝ https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն»։

Hovik Karapetian:
Related Post