- 21.12.2017
- Հայաստան
- arm
Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն հարնձանարարկոններով անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընացին: Այդ խնդրի վերաբերյալ նա հանձնարարական տվեց:
Վարչապետի խոսքով, ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհապատասխանություններ:
«Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ հնարավոր ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար սահմանել արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա», – ասաց նա:
Նա նշեց, որ նման շինությունների օրինականցման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում:
Ըստ այդմ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույք կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սևան Ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: