X
    Categories: 2017

Ռուսական բազայի օդաչուները Միգ-29 կործանիչներով մարտեր են մղել պայմանական հակառակորդի դեմ

  • 22.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 221

Հայաստանում տեղաբաշխված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները օդային մարտեր են մղել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ։ Այս մասին հայտնում է շրջանի լրատվական ծառայությունը:


Նշվում է, որ գործնական պարապմունքներն անցկացվել են զորաﬕավորման հրամանատարի ղեկավարությամբ ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում: Կործանիչների անձնակազﬔրը համատեղ գործողություններ են իրականացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանուﬓերի հետ, պայմանական օդային մարտեր են մղել՝ դիմագրավելով պայմանական հակառակորդի ինքնաթիռների գրոհները: 

Վարժանքների ընթացքում օդաչուների կողﬕց կատարվել է շուրջ 30 պլանային թռիչք, որոնց մասնակցել է շուրջ 50 ﬕավոր ռազմական ցամաքային ու ավիացիոն տեխնիկա և 150-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ օդաչուներ, ռազմական օդակայանների ինժեներատեխնիկական կազﬕ եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանուﬓերի ներկայացուցիչներ:

Edgar Tavakalian:
Related Post