Սամվել Բաբայանի պաշտպանը պահանջում է արդարացնել նրան

  • 25.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

2
 216

Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել Սամվել Բաբայանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը.


«Դիմել ենք Վերաքննիչ դատարան, վերաքննիչ բողոքով պահանջում ենք Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով»:


Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի(ապօրինի ռազմամթերք փոխադրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասի (փողերի լվացում) հատկանիշներով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։