- 25.12.2017
- Հայաստան
- arm
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքից բոլորին տարհանել են։
Քիչ առաջ համալսարանի բակում հավաքված լրագրողներին հաղորդել են, որ համալսարանի ներսում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղի մեջ հայտնաբերվել է լարերով փաթաթված պայթուցիկ և այժմ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու դրա իսկությունը (կասկածներ կան, որ այն կարող է Ամանորի հետ կապված անակնկալ լինել):
Տեղում աշխատող ոստիկանները թույլ չեն տալիս ինչպես ուսանողներին, այնպես էլ լրագրողներին ներս մտնել: Նրանք ուսանողներին հորդորեցին լքել նաև համալսարանի բակի տարածքը։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կշարունակվեն վաղը:
Shamshyan.com–ը հաղորդում է, որ արկղի վրա գրված է եղել ռեկտորի անուն–ազգանունը։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: