- 25.12.2017
- Հայաստան
- arm
- rus
234
Ամանորի տոներն անցկացնելու համար Երևանը Ռուսաստանի քաղաքացիների շրջանում ամենապահանջված քաղաքների շարքում է, գրում է rusarminfo.ru-ն:
Ամրագրումների ռուսական Tvil.ru կայքի կազմած ռեյտինգով Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է առաջատար հնգյակում:
Ըստ կայքի նշած տվյալների ռուս զբոսաշրջիկները Երևան կժամանեն միջինում 3 օրով և կծախսեն ամեն մարդու համար 2.8 հազար ռուբլի: Ռուսաստանից ժամանած հյուրերի շրջանում հետաքրքրություն են առաջացրել նաև Հայաստանի մյուս քաղաքներից Ծաղկաձորը և Դիլիջանը:
Նույն ռեյտինգի թոփ հնգյակում են նաև Աստանան, Մինսկը, Թբիլիսին և Բաքուն: