- 12.01.2018
- Հայաստան
- arm
- rus
176
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը, գրում է tert.am-ը:
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ մանրամասնելով. «Ստացել ենք հրավեր, վարչապետը մեկնելու է: Կարեն Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա ֆորումում»:
Նշենք, որ համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են պատվիրակություններ ավելի քան 100 երկրից:
Հայաստանը դավոսյան ֆորումին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին: Դավոսում քննարկումների մասնակիցները կանդրադառնան հրատապ տնտեսական ու քաղաքական խնդիրների: