- 12.01.2018
- Հայաստան
- arm
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը վերլուծություն է ներկայացրել, հիմնված վիճակագրական տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում Կենտրոնական բանկի կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքը տարիներ շարունակ դոլարային գների անշեղ աճն է.
«2005 թվականին ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում՝ 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին, քան Հայաստանում՝ 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։ 2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։
2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են, քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»,- գրառել է Բագրատյանը Facebook-յան իր էջում։