- 09.02.2018
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայի և Վրաստանի տարածքով համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին: Այս նախագիծը կարող է ավելի ամրապնդել նաև քաղաքական կապերը երկու երկրների միջև, թեև երկկողմ հարաբերություններն այսօր էլ գտնվում են ամենաբարձր մակարդակում: Այս մասին «Парламентская газетa»-ի մամուլի կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Դիվանագետի խոսքով, Մոսկվան ու Երևանը ամբողջ աշխարհին ցուցադրում են բարեկամության լավագույն փորձը, որոնց օրակարգում բացակայում են գլոբալ խնդիրներ: Դրանք չկան ոչ միայն քաղաքական բեմահարթակում, այլև իրական կյանքում՝ շուրջ 1,5 մլն հայ, որոնք ապրում և աշխատում են Ռուսաստանում դրա վառ ապացույցներից միայն մեկն է:
«Նվազագույնը մենք պարտավոր ենք պահպանել նման հարաբերությունները, հաշվի առնելով մեր պատմական փորձն ու ժամանակակից իրողությունները: Անհրաժեշտ է խորացնել ռազմա-քաղաքական, տնտեսական, մշակութային գործընկերությունը», — ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը:
Քննարկման մասնակից, ՌԴ Պետական դումայի Վերահսկողության և ռեգլամենտի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Նիլովը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործընթացը պետք է մեկնարկել ՌԴ-ՀՀ միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումից, քանզի դա պահանջված է և՛ ուղևորափոխադրության, և՛ բեռնափոխադրության կոնտեքստում: «Առավել ևս, որ այդ ճանապարհը մեզ ելքեր է ապահովում նաև Իրանի հսկայական շուկա», — ասել է ռուս պատգամավորը:
Նա նշել է, որ ճանապարհը, անշուշտ, պետք է անցնի Աբխազիայի և Վրաստանի տարածքով. «Հաշվի առնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են նորմալ հարաբերություններ, նախագծի իրագործումը մեծագույնս կախված է Թբիլիսիի և Երևանի դիվանագիտական ջանքերից: Շատ կարևոր է, որ երկաթգիծը վրացական կողմի մոտ մտավախություններ չծնի», —զգուշացրել է Նիլովը:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ռուսական գնացքները դեպի Կալինինգրադ վաղուց անցնում են Լիտվայով, թեպետ այդ պետության հետ առկա են բարդ հարաբերություններ: «Գնացքները գնում են առանց կանգառների, վագոնները կապարանքված են: Այս սխեման կարելի է կիրառել նաև այս դեպքում: Եվ ես վստահ եմ, որ բոլոր ներդրումները շատ արագ իրենց կարդարացնեն», —հավելել է պատգամավորը:
Վարդան Տողանյանը իր հերթին հաստատել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին դեռ իսկապես պակասում են կոոպերացիոն-արտադրական պրոեկտները: Կա համագործակցությունը գազի և էներգետիկայի ոլորտում, բայց այլ ոլորտներում, օրինակ գյուղատնտեսությունում պրոեկտների կարիք է զգացվում: Դեսպանն այս իմաստով առաջարկում է ներգրավել գործընկերների Ղազախստանից ու Բելառուսից.
«Ես վստահ եմ, որ երկաթգիծը, անցնելով ՌԴ տարածքով, կարող է աշխատել այդ թվում Կենտրոնական Ասիայի շահերին, քանի որ միայն Հայաստանը չի կարող լինել նման տնտեսական նախագծի շահառու: Բայց նման ծրագրերը կարող են ամրապնդել այդ հարաբերությունների քաղաքական հիմքը և ես լիովին կողմ եմ այդ գաղափարին»,-հավելել է Տողանյանը: