Անհեթեթություն.Նաիրա Զոհրաբյանը՝ Իվետա Տոնոյանին ազատելու մասին

  • 22.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

13
 718

Մամուլն այսօր գրել էր այն մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել խոսնակ Իվետա Ծառուկյանի ծառայություններից ու ըստ այդմ նախ ազատել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնից, իսկ պատգամավորական մանդատի ճակատագիրը դեռ հարցականի տակ է:


Նախ նշենք, որ Իվետա Տոնոյանը արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը՝ պատգամավորի մանդատ ստանալուց հետո նա այլևս  Կենտրոն հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է:


VERELQ-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հերքեց այդ լուրերը. նրա խոսքով՝ լրագրողը  պետք է հասկանա, թե ինչի մասին է գրում. «Պատգամավոր ընտրվելուց հետո Իվետա Տոնոյանը չէր կարող կատարել վճարովի այլ աշխատանք, խոսքը  նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերի տնօրենի աշխատանքի մասին է», ասաց նա:


Ինչ վերաբերում է Տոնոյանի մանդատից զրկելուց հարցին, ապա այստեղ էլ Նաիրա Զոհրաբյանը դա ուղղակի անհեթեթություն համարեց. 


«Այն հսկայածավալ աշխատանքը, որն անում է Իվետա Տոնոյանը` որպես Գագիկ Ծառուկյանի խոսնակ եև պատգամավոր, քիչ մարդ եմ ճանաչում, որ կկարողանար նման աշխատունակությամբ ու պատասխանատվությոամբ կատարեր»,- շեշտեց նա:


Հայտարարությամբ հանդես եկավ նաև Իվետա Տոնոյանը.


«Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին անհանգստության համար, ոմանց նաև անբարեխիղճ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը մեծ ջանասիրությամբ տարածելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը: Վստահ եմ՝ բոլորն էլ տեղյակ են, թե ՀՀ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ինչպիսի աշխատանք կարող է իրականացնել, իսկ հեռուստաընկերությունում լրատվական բաժնի ղեկավարի գործառույթներն այդ շարքին չեն դասվում: Այդ մասին ես հայտարարել եմ դեռևս մանդատը ստանալու օրը:


Այս ընթացքում Էպիկենտրոն լրատվական ծրագիրն ունեցել է և ունի գլխավոր խմբագիր՝ Բաղդասար Մհերյանը, ով էլ իրականացրել է այդ գործառույթները: Իսկ Կենտրոն հեռուստաընկերության հետ իմ գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է ամենօրյա ռեժիմով և այդպես էլ շարունակվելու է: Զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ջիգեր այլևս չգործադրել»: