- 22.02.2018
- Հայաստան
- arm
Արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր, հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու եւ հատկապես հայի հանդեպ, որ կային մեր հարեւանների միջեւ: Դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված եւ կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: Բռնություններն ու սպանություններն այնուհետեւ շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր»,- նշեց խորհրդարանի նախագահը:
Նրա խոսքով, Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետեւանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության եւ համապատասխան ատյանների կողմից:
«Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սակայն ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը: Սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածի հիտլերյան ֆաշիզմին»,- նշեց նա:
Ավարտելով իր ելույթը Արա Բաբլոյանը նշեց, որ
[ends]