X
    Categories: 2018

Շենգենյան վիզայի համար դիմումները կընդունվեն առանձին սպասարկող ընկերության կողմից

  • 07.03.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 89

2018 թվականի ապրիլից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից:


Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլեւս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա:


Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:


Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները:

Ani Basmajian: