- 20.03.2018
- Հայաստան
- arm
- rus
79
Հայաստանում ավելի քան 10 հազար մարդ մասնակցել է ՌԴ նախագահի ընտրություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խոսնակ Վերոնիկա Արթենյանը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ընտրություններին մասնակցել է 10 419 ընտրող: Արդյունքների համաձայն առաջատար դիրքերում Վլադիմիր Պուտինն է: Միայն Երևանում ընտրություններին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ, Պուտինը հավաքել է 90,5% ձայն: Գյումրիում ՌԴ նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 95%-ը՝ 1,3 հազար ընտրողներից: