X
    Categories: 2018

Զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար կան բարձրաստիճան ձերբակալվածներ. ՀՔԾ

  • 20.03.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 80

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:


Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք անձինք իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով անձամբ, ինչպես նաև միջնորդ անձի միջոցով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին տվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:


Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է մի շարք զորակոչիկների` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն կամ տարկետումներ տրամադրելուն:


ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Եվս մեկ անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով:


Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS