- 18.04.2018
- Հայաստան
- arm
- rus
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Մինչ այդ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Կարապետյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ: Հաջորդ երկու հրամանագրերով Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանընշանակվել են փոխվարչապետեր:
Ավելի վաղ Արմեն Գևորգյանն ազատվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Իսկ Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: