- 18.04.2018
- Հայաստան
- arm
- rus
320
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումներ է արել:
Նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:
Հաջորդ երկու հրամանագրերով Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը նշանակվել են փոխվարչապետեր: Ավելի վաղ Արմեն Գևորգյանն ազատվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Իսկ Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: