X
    Categories: 2018

Շարմազանովը հորդորում է Փաշինյանին վերադառնալ խորհրդարան երկխոսելու

  • 18.04.2018
  •  

  • Հայաստան
  •  

 131

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկխոսելու կոչ է անում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Բայց, ըստ նրա, երկխոսությունը տեղի է ունենում խորհրդարանում:

«Երկխոսությունը լինում է պառլամենտում, ինչի ականատեսը եղանք երեկ, երբ իր գործընկերները (նկատի ունի Ելք խմբակցության պատգամավորներին – խմբ.) հարցեր հնչեցրեցին վարչապետի թեկնածուին»,- ասաց նա:

Նա նաև համերաշխության կոչ հնչեցրեց՝ նշելով, որ պետք չէ անչափահասներին տանել հանրահավաքի և խաղալ նրանց էմոցիաների հետ.

«Ծայրահեղ քայլերի գնալ՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սխալ ու ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Չի կարելի այս երիտասարդներին, որ առաջին քայլերն են անում որպես քաղաքացիներ, տանել դեպի հիասթափություն»,- հայտարարեց Շարմազանովը:

Իշխանությունը, ըստ ՀՀԿ-ական գործչի, մինչ օրս ու մինչ այս պահը ցուցաբերում է բացառիկ զսպվածություն և վտանգավոր է, որ գնան այլ ճանապարհով: Նա տրամաբանական չի համարում նաև Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, որ գիշերը Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների հետ հրահրած բախումը իշխանությունների սցենարն է.

«Իշխանությունները մինչ այս պահը զսպել են շատ անօրինական գործողություններ»,- ասաց նա, հորդորելով բոլորին՝ թե՛ ոստիկաններին, թե՛ իշխանություններին, թե՛ ցույցի կազմակերպիչներին պատասխանատվությունն իրենց ուսերից չգցել ու հասկանալ, որ դա շատ լուրջ պատասխանատվություն է՝ «ժողովրդին, եթե տանում ես, դա շատ մեծ պատասխանատվություն է»:


Նշենք, որ ցուցարարները վերջին ժամերին, երթից հետո, այժմ գտնվում են Երևանի քաղաքապետարանի տարածքում՝ շրջափակել են այն:


Vicken Chmshkian: