Ոստիկանության ստորաբաժանումներ այս պահին բերվել է 84 անձ

  • 18.04.2018
  •  

  • Հայաստան
  •  

 54

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ այս պահին բերվել է 84 անձ: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Նրա խոսքով, նրանցից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նրանք բաց են թողնվել: 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին:


Հիշեցնենք, առավոտյան ժամը 12.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը կազմում էր 66: