- 18.04.2018
- Հայաստան
- arm
54
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ այս պահին բերվել է 84 անձ: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով, նրանցից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նրանք բաց են թողնվել: 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք, առավոտյան ժամը 12.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը կազմում էր 66: