Verelq: ՀՀԿ-ականները դեմ դուրս եկան. Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Հայաստանի վարչապետ

  • 01.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

48
 577

Ազգային ժողովում մայիսի 1-ին ավարտվեց Հայաստանի վարչապետի ընտրության հարցով քվերակությունը:


Վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձայների 45  կողմ եւ  56 դեմ բաշխվածությամբ չընտրվեց ՀՀ վարչապետ:


Դեմ քվեարկեցին իշխող Հանրապետական կուսկացության խմբակցության պատգամավորները: Կողմ հանդես եկան ընադդիմադիր «Ելք», «Ծառուկյան» դաշինքների եւ Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունների պատգամավորները:


Այսպիսով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: 


Նշենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ միակ պատգամավորը, որ կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է:


ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀ-ի վարչապետի հարցով մյուս քննարկումը տեղի կունենա 7 օրից Ազգային ժողովում: 


Նշենք, որ համաձայն Սահմանադրության, վարչապետի թեկնածությունը երկրորդ անգամ չհաստատելու պարագայում Ազգային ժողովը պետք է ցրվի եւ անցկացվեն արտահերթ ընտրություններ: