X
    Categories: 2018

Verelq: Ռազմական փորձագետ. Բաքուն ցանկանում է «փոքր արյամբ` հզոր հարվածով» լուծել ղարաբաղյան հարցը

  • 01.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 227

Ադրբեջանը ռազմական ներուժի ավելացման տեսանկյունից վերջին տաս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել։ Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը։

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը դրդում է Բաքվին զգալի ներդրումներ իրականցնել սեփական բանակի զարգացման համար։

Նրա խոսքով, Ադրբեջանը գնում է նորագույն զինատեսակներ, ինչպես ՌԴ–ից, այնպես էլ այլ երկրներից։ Փորձագետի խոսքով, գնված զինատեսակների զգալի մասը օգտագործվեց ապրիլյան պատերազմի օրերին։

Նա նշել է, որ ՀՀ–ն այսօր հնարավորություն չունի ինքնուրույն լուծել Ադրբեջանից տեխնոլոգիական հետընթացի հարցը։ Ըստ նրա, ՀՀ–ն հիմնական զենքերը գնում է ՌԴ–ի վարկերի շնորհիվ` Մոսկվան այդ կերպ փորձում է բալանս պահպանել կողմերի միջև։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ցանկանում է «փոքր արյամբ`հզոր հարվածով» լուծել ղարաբաղյան հարցը։


Andranik Taslakhchian: