- 01.05.2018
- Հայաստան
- arm
459
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, Վարդանյանը հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: