Verelq: Փորձագետ. Փաշինյանը կարող է կիսել Լևոն Տեր–Պետրոսյանի ճակատագիրը

  • 09.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

19
 575

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելով ՀՀ–ում հեղափոխական գործընթացները տեղափոխվում են այլ փուլ։ Այդ մասին հայտարարել է վրացի փորձագետ Ռեզի Կոյավան։

Ըստ նրա, Փաշինյանը փորձելու է իր գլխավոր ռեսուրսը` փողոցային ցույցերն օգտագործել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Փորձագետի խոսքով, Փաշինյանը չի իրականացնելու քաղաքական զտումներ` բյուրոկրատիան մնալու է իր տեղում`նրանց մեծամասնությունը ՀՀԿ–ի, Քոչարյան–Սարգսյանի կադրերն են։

Ըստ նրա, ղարաբաղյան խնդիրը ՀՀ–ում սրբացված է։ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձեց այդ հարցում գնալ զիջումների ու դա նրան իշխանություն արժեցավ։ Փաշինյանի հետ կարող է կատարվել նույնը և նա դա հասկանում է։