Առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ ապօրինի հարստացած անձանց մասին. ԱԱԾ պետ

  • 24.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

30
 152

Առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ ապօրինի հարստացած անձանց մասին: Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


Նա նշեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողություններ՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ և առաջիկա օրերին հանրությանը կտրվի տեղեկատվություն:


Անդրադառնալով օրերս իր կողմից արված այն հայտարարությանը, թե Հայաստանում 350 անձ չգիտի, որ զբաղվում է խոշոր բիզնեսով և հարկեր չի վճարում, Վանեցյանը պարզաբանեց, թե չի ասել, որ 350 անձ կձերբակալվի.


«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասաց նա: 


ԱԱԾ պետը, սակաւյն, չի պատասխանել՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: