Verelq: Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ՝ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը դադարեցնելու համար

  • 24.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

6
 105

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին:


ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի խոսքով՝ հարցը կքննարկվի ԿԸՀ-ն նիսում:


Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին: Սակայն երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից, թեև ավելի ուշ չբացառեց, որ հնարավոր է մանդատը վայր դնելու դիմումը սահմանված 7-օրյա ժամկետում ետ վերցնի: