- 24.05.2018
- Հայաստան
- arm
- rus
Վարչապետ Նիկոլ Փաշինանի ընտանիքին պատկանող "Հայկական ժամանակ" թերթի armtimes.com-ը կայքը հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում կնշանակվի ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Այդ նշանակումը տեղի կունենա վաղը, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է կայքը:
Նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Փաշինյանը հայտնեց, որ որոշումը փոխհամաձայնության արդյունքում է ձեռք բերվել: Փաշինյանն ասաց, որ վաղը կնշանակի ԳՇ նոր պետին:
ԳՇ պետի նոր պաշտոնում շրջանառվում է նաեւ Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անունը: