ACNIS reView #19, 2018: Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ_Մայիսի 19-26

Շաբաթվա անցուդարձ

ՄԱՅԻՍԻ 25 2018

 

 

 

 

Մայիսի 21-ին կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ
առաջին անգամ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն
կատարելու երդում տվեցին: Առաջինը երդման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը, այնուհետեւ` կառավարության բոլոր անդամները: Երդման տեքստը հետեւյալն
էր. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում
եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի
Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ
կառավարության անդամի բարձր կոչմանը»:

…Արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել
է. «Ինձ
 համար շատ կարեւոր նշանակություն ունի արարողությանհանդիսավոր բնույթը եւ ժողովրդի առջեւ երդվելու բուն փաստը»: Փաշինյանը նաեւ ասել
է, թե
 երդմանտեքստն ընթերցելիս վերլուծել է վարչապետի կարգավիճակում իր անցկացրած 13 օրերի ընթացքը:
«Եվուրախ
 եմ, որ ճշգրիտ վարվել եմ հենց այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում»,- հավելել
է նա:

Անշուշտ, երդմնակալության մշակույթն ինքնանպատակ
չէ, այն որոշակի դեր է խաղում կառավարության անդամի
 պարտքի
ու պատասխանատվության զգացումը բարձրացնելու, նրա ներքին
կարողականությունը եւ մտապաշարը մոբիլիզացված վիճակում պահելու խնդրում: Երդումը`
եթե, իհարկե, գործ ունենք պատվախնդիր եւ բարեխիղճ պաշտոնյայի հետ, նպաստում է
նրան, որպեսզի մարդ ժամանակ առ ժամանակ անդրադառնա կատարած աշխատանքին, յուրովի
հաշիվ տա ինքն իրեն, ձգտի մնալ կառավարության անդամին ներկայացվող պահանջների
շրջանակում: Գործադիրի արդյունավետ աշխատանքից է կախված մեր կենսագործունեության
բոլոր ոլորտների համաչափ զարգացումը, որի անդրանիկ ծիլերը հուսադրող են: Նոր
ձեւավորված կառավարությունը, նախքան իր ծրագիրը խորհրդարանի դատին ներկայացնելը,
առաջին համարձակ քայլերն է անում նախորդ իշխանակարգի օրոք կուտակված խնդիրների
լուծման ուղիները հստակեցնելու, արատավոր երեւույթների հետեւանքները վերացնելու
համար:

Այսպես՝ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ամենօրյա պայքար է
սկսել ավարտական
 դասարաններում ապօրինի դրամահավաքների,
մի շարք դպրոցներում տեղ գտած չարաշահումների ու անառողջ մթնոլորտի դեմ: Նրա
նախաձեռնությամբ դրվել է բուհերում ու դպրոցներում ապակուսակցականացման
գործընթացի, ինչպեսեւ դրանցում գործող կոռուպցիոն սխեմաների կազմաքանդման սկիզբը:
Իրենց հերթին` ՀՀ արտաքին
 գործերի եւ պաշտպանությաննախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Դավիթ Տոնոյանը
այցելել են Արցախի
 զինված ուժերի շտաբ, ուր Պաշտպանական
բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ
 Լեւոն Մնացականյանը ներկայացրելէ հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել բոլորայն գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախիպաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:
«Մեր
 առաջնահերթ պարտականությունն էապահովել Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգությունը»,-
Ստեփանակերտում ԼՂՀ
 նախագահի հետհանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար ԶոհրաբՄնացականյանը:
Մինչ այդ, Հայաստանի արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն
այցելել էին Նախիջեւանի սահման, որտեղից տեւական ժամանակ սադրանքներ էին հնչում:
Մասնավորապես` Իլհամ Ալիեւը իրեն հատուկ ամբարտավանությամբ հայտարարել էր, թե
կարող են
 Նախիջեւանից հարվածել Հայաստանի ցանկացած
կետի: Ադրբեջանական կողմը փաստորեն փորձում էր ինժեներական աշխատանքների
ակտիվացմամբ ամրացնել դիրքերը, սակայն հայկական զինուժը կանխել է այդ
առաջխաղացումը: Որոշ փորձագետների գնահատականով` հայ նախարարներիսահմանային
 համատեղ այցը ոչ միայն իրավիճակային-օպերատիվ, այլ նաեւ ռազմաքաղաքականխորքային արձագանքի ռազմավարության անցնելու վկայություն էր:
Նշանակումից անմիջապես հետոԱԱԾ նոր տնօրենն էլ հայտարարեց
 պայքար
կոռուպցիայի ու պետությունից գողացվածը վերադարձնելու վճռականության մասին: Նրա
խոսքով` կա 350 անձանց ցուցակ, որոնց անունով բացված բիզնեսներից հարկեր չեն
վճարվում:

Խոստումնալից մեկնարկ
են վերցրել նաեւ
 մյուս նախարարությունների ու
պետական կառույցների «երդվյալ» կառավարիչները՝ ուղենշելով իրենց ընթացիկ
անելիքներն ու երկարաժամկետ
 ծրագրերը: Մի խոսքով, կարծես թե,
նախադրյալներ
 կան հուսալու, որ Հայաստանի կառավարման
համակարգում «սառցահալք» է սկսվում:

 

Պետական բուհերը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, իրենց բյուջեի 2 տոկոսն
այլեւս չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որի ղեկավարն է ԱԺ
պատգամավոր Կարեն Ավագյանը: Բուհերի ռեկտորներին այս մասին հայտնել է կրթության
նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերը հին իներցիայով շարունակում էին այդ
գումարը վճարել: Գիտենք՝ պատճառներն էլ որոնք են՝ այդ հիմնադրամը եղել է ՀՀԿ-ի
երիտթևի ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Այդ իներցիան փաստացի պարտադրված է
եղել, որ այդ միջոցները ծառայեցվեն ընտրությունների ժամանակ ու մինչ այդ՝ երիտասարդներին
շահելու, ներգրավելու, հավաքագրելու համար»,- ասել է նորանշանակ նախարարը:

…Արայիկ Հարությունյանը վստահ է,
որ տարիներ շարունակ Հիմնադրամի
 միջոցների «առյուծի բաժինը» ծառայել է Հանրապետական կուսակցությանը, ինչում իր դերն է ունեցել այդ
կուսակցության երիտասարդական
 թեւի ղեկավար Կարեն Ավագյանը։ Սկսած
2001 թվականից` մեկ տասնյակից ավելի խոշոր
 պետական բուհեր Երիտասարդական հիմնադրամին վճարել են իրենց տարեկան բյուջեի մոտ 2 տոկոսը: Օրինակ՝ անցյալ տարի կազմակերպության ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 700 միլիոնդրամ կամ մոտավորապես
մեկուկես միլիոն
 դոլար։ Բյուջեի գրեթե 60 տոկոսը գոյացել է բուհերիկատարած վճարումներից։ Մնացած
40 տոկոս ֆինանսավորումը Հիմնադրամը ստացել է ՀՀ կառավարությունից, այդ թվում ԿԳ
նախարարության գիտության պետական կոմիտեից` շուրջ 100 միլիոն դրամ: Սա, ի
դեպ, հազիվ «ծերը ծերին» հասցնող կառույց է, որի միջոցները հաճախ չեն հերիքումգիտական
 տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար։

Դատելով Հիմնադրամի 2017
թվականի տարեկան
 հաշվետվությունից, այն իր բազմամիլիոնանոց բյուջեիհիմնական մասն ուղղել է կրթական ու գիտական խնդիրներին, հոգեւոր, հայրենասիրականարժեքներին, առողջ ապրելակերպին առնչվող ծրագրերի իրականացմանը։ Մամուլի
որոշ հրապարակումների համաձայն` Հիմնադրամից
 նախկինում դրամաշնորհներ են ստացել մի շարքհասարակական կազմակերպություններ, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակդիտորդական առաքելություն էին իրականացնում՝ չթաքցնելով, որ սատարում են Հանրապետականկուսակցությանը:
Այդպիսիներից են, օրինակ, «Գեղամա
 երիտասարդական տարածքայինասոցիացիան»,
«Հայք
 երիտասարդական ազգային պահպանողականների միավորումը»,
«Ազատհասարակության
 ինստիտուտը» եւ այլ կազմակերպություններ։ Սրանցից
ոմանց գործունեությանմասին
 ոչինչ հայտնի չէ,
շատերը չունեն
 անգամ կոնտակտային տվյալներ`
չնայած Երիտասարդական հիմնադրամում վստահեցնում են, թե միշտ
 գործել են թափանցիկ։

Լրագրողների հարցերին ի
պատասխան` նախարար
 Արայիկ Հարությունյանը
նշել է, որ առայժմ որոշումչկա՝
 Կառավարությունը պահպանելո՞ւ է արդյոք
Երիտասարդական
 հիմնադրամը, թե ոչ,
«բայց ֆինանսական
 աուդիտի այն ենթարկվելու է»: Ուրեմն՝
մնանք «աուդիտի» արդյունքներին սպասող:

 

Մեկնաբանեց
Գեւորգ Լալայանը

 

 

The Washington Post-ը լուսաբանել է «Ժառանգություն» հիմնադրամում մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոնի առաջին հրապարակային
ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի մշակած
նոր ռազմավարությունը:

Պոմպեոն
հայտարարել է. «Նախագահ Թրամփը համաձայնագրից դուրս եկավ մի պարզ պատճառով.
գործարքի շնորհիվ չի հաջողվել ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը Իրանի
Իսլամական Հանրապետության ղեկավարության կողմից ստեղծված ռիսկերից»: Նա նաեւ նշել
է, որ «իրանական կլեպոկրատներն այլեւս չեն հարստահարվի եւ չեն կարողանա ընդլայնել
իրանական ազդեցությունը»: Պոմպեոն ընդգծել է, որ «իրանական գործարքը» երկրի
վարչակարգին թույլ էր տալիս օգտագործել ծրագրային գումարները ժողովրդի տնտեսական
բարգավաճման համար, սակայն վարչակազմի ղեկավարները հրաժարվեցին դա անել:
«Փոխարենը, կառավարությունը ծախսել է այդ գումարները Մերձավոր Արեւելքի շրջանում
պատերազմներ ծավալելու եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի,
Հըզբալլահի, Համասի եւ Հուսիների գրպանները լցնելու վրա»,- նշել է Պոմպեոն՝
հավելելով, որ Միացյալ Նահանգները «շարունակելու են աշխատել դաշնակիցների հետ՝
տարածաշրջանում վարչակարգի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաեւ
ահաբեկչության ֆինանսավորման ու Իրանի հրթիռային համակարգերի տարածման դեմ, որոնք
սպառնում են խաղաղությանը եւ կայունությանը: Պոմպեոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը
կջանա, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու ոչ մի ճանապարհ չունենա՝ «ո՛չ հիմա,
ո՛չ երբեք»:

Պետքարտուղարությունը
ներկայացրել է նաեւ Իրանի նպատակների ցանկը: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն աննախադեպ ֆինանսական
ճնշում կգործադրի իրանական վարչակարգի վրա եւ կփորձի սերտորեն համագործակցել
Պաշտպանության դեպարտամենտի եւ տարածաշրջանային դաշնակիցների հետ`Իրանի ագրեսիան
կանխելու համար: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի շահերը:
«Վարչակարգը պետք է բարելավի իր վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ: Այն պետք է
պաշտպանի յուրաքանչյուր իրանցու իրավունքները: Այն պետք է դադարի վատնել Իրանի
հարստությունները դրսում,»- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Նա միաժամանակ
շեշտել է, որ նախագահ Թրամփը «պատրաստ է, եւ կարող է բանակցել նոր գործարքի
շուրջ», բայց միայն այն դեպքում, եթե Իրանը կատարի որոշակի պահանջներ, ինչպես
օրինակ՝ վերջ տա պլուտոնիումի հարստացմանն ու վերամշակմանը, բալիստիկ հրթիռների
տարածմանը եւ դադարեցնի միջուկային հրթիռային համակարգերի հետագա գործարկումը,
ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ահաբեկչական խմբերին, այդ թվում`Լիբանանի
Հըզբալլահին, Համասին եւ պաղեստինյան իսլամական ջիհադին աջակցության ցուցաբերումը:

Պոմպեոն իր
ելույթն ավարտել է հետեւյալ հայտարարությամբ. «Իմ վերջնական ուղերձը, ըստ էության,
իրանական ժողովրդին է ուղղված: Ես ուզում եմ կրկնել նախագահ Թրամփի խոսքերը. «Մենք
ընդհանուր համերաշխություն ենք դրսեւորում իրանական վարչակարգի ամենաերկար տառապող
զոհերի` սեփական ժողովրդի հանդեպ: Իրանի քաղաքացիները մեծ գին են վճարել իրենց առաջնորդների
բռնությունների ու ծայրահեղականության համար: Իրանցի ժողովուրդը պետք է վերականգնի
իր երկրի հպարտ պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունը եւ իր հարեւանների հետ
համագործակցությունը»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

 

https://acnis.am/hy/weekly/19-2018