Մամլո հաղորդագրություն
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ
4 հունիսի 2018թ., Վարշավա: Լեհաստանի մայրաքաղաքում`Եվրոպական ժողովրդական
կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նպատակով,
Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի
Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:
Դոլը եւ Հովհաննիսյանը մանրամասն քննարկում ունեցան
Հայաստանում վերջերս իրականացված «թավշյա» հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաեւ
տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների եւ «Ժառանգություն»-ԵԺԿ
հարաբերությունների շուրջ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն