ACNIS reView #20, 2018: Շաբաթվա անցուդարձ_Մայիսի 26 – Հունիսի 2

Շաբաթվա անցուդարձ



ՀՈՒՆԻՍԻ 1 2018

 

 

 

 

Հայաստանը մայիսի 28-ին նշեց Հանրապետության տոնը: Հարյուր տարի առաջ այս օրը
հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, եւ մոտ ինը դար տեւած
ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի եւ Լեռնային
Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի
նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ,
կազմակերպություններ: Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին
երկրորդը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահը այցելել են Սարդարապատի
հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ զինվորական շքերթ, անցկացվեցին այլ
հանդիսություններ: Շքերթն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում
հայտարարեց, մասնավորապես, որ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն
ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը, եւ այսօր Հայաստանում
հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը: Երեկոյան մայրաքաղաքի
Հանրապետության հրապարակում կայացան տոնական համերգ եւ հրավառություն: Հոբելյանական
հանդիսություններին մասնակցում էին նաեւ օտարերկրյա բարձրաստիճան
պատվիրակություններ, հյուրեր:

…Առաջին Հանրապետության
մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, ի տարբերություն նախորդ տարիների, չէին
 մասնակցում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը,
ինչպես նաեւ փոխնախագահներն ու մշտական հանձնաժողովների ղեկավարները: «Այս
 տարի դրսեւորվել է այլմոտեցում,-
«Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է  խորհրդարանի
 աշխատակազմի ղեկավարիտեղակալ Արսեն Բաբայանը,-
միջոցառման պաշտոնական մասը ավանդաբար վարող «եռյակի» կազմում այս անգամ
 Ազգային
ժողովի
 խոսնակը չի ընդգրկվել, այլ հրավիրվել է ՀՀԿ խմբակցությանըհատկացված երեք պատգամավորների շարքում»: Դա
առաջ է բերել Հանրապետական պատգամավորների դժգոհությունը, որովհետեւ նախկինում
խորհրդարանը՝
 որպես իշխանությանառանձին ճյուղ, արարողակարգի համաձայն, հրավիրվում
էր
 ամբողջ կազմով: Բաբլոյանը գտնում է, որօրենսդիրի նկատմամբ դրսեւորվել է «ոչ համարժեք վերաբերմունք»: Իսկ ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այդ առնչությամբ
 մտահոգություն  է
հայտնել «Ֆեյսբուքի» իր էջում. «Առաջին Հանրապետության եւ
 Սարդարապատի
ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկըմիասնականությունն է եղել։ Այսօրվա
տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որեւէ մեկի
ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Պետության վերականգնումը խորհրդանշող օրը
պետական ինստիտուտների վերարժեւորման ու
 գնահատման
օրն է նաեւ՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից եւ «նոր
իրողությունններից»,- մասնավորապես գրել է Աշոտյանը։Դիպվածը «ծանր է տարել» նաեւ
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով չնայած այդ օրերին Հայաստանում
չէր, բայց 
Aravot.am հետ զրույցում
կիսել է իր ցասումը. «Երբեւէնմանատիպ
 դեպք չի եղել, սա ակնհայտ խտրականություն է: Սա ոչ մի կապ չունի ոչ միասնականությանհետ, ոչ էլ առհասարակ պետականամետ մտածելակերպի հետ»,-
նշել է ԱԺ փոխխոսնակը: Մյուս փոխխոսնակը՝ Էդուարդ Շարմազանովը, ընդհանրապես անձամբ
վարչապետին է մեղադրում իրեն չհրավիրելու համար, եւ դա համարում է Նիկոլ Փաշինյանի
մեծագույն բացթողումը: Ուշագրավն այն է, որ աշոտյանների ու շարմազանովների մտքով
անգամ չի անցնում ամենաակնհայտը. Սարդարապատի ճանապարհը բաց էր բոլորի առջեւ, եւ
ցանկացողները կարող էին առանց հատուկ հրավերի սպասելու, այցելել ու իրենց հարգանքի
տուրքը մատուցել Մեծ հերոսամարտի նահատակների հիշատակին: Լավ, իսկ ո՞ւր էին նրանք
այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի կազմում առաջադրում էր
բացառապես «յուրայիններին»՝ այդ ցանկից դուրս թողնելով նույնիսկ երկրի նախագահին
եւ նույն Ազգային ժողովի խոսնակին: Ինչո՞ւ ծպտուն չէին հանում, երբ
սուպերվարչապետության պատրաստվող նախագահը, փաստորեն, ուզուրպացնում էր
իշխանությունը՝ իրեն կարգելով որպես միահեծան բռնապետ:

Օրենսդիր մարմնի հանդեպ
գործադիր նոր իշխանության վերաբերմունքի մեջ որոշ վերլուծաբաններ տեսնում են
խորհրդանշային մի ակցիա, որով ազդարարվում է խորհրդարանի լուծարման մեկնարկը: Ըստ
 1in.am կայքի
քաղաքական վերլուծաբանի, Նիկոլ
 Փաշինյանն այս քայլով հստակ ուղերձ է հղումհանրությանը, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն իր կառավարությանառաջնահերթությունն է: «Նման վերաբերմունքը ցուցադրական քաղաքական գործողություն է, որիմիջոցով Փաշինյանը հստակ ակնարկում է, որ գործող խորհրդարանը դուրս է դնում պետականհամակարգից, լեգիտիմության միջավայրից, այն իրավաքաղաքական համատեքստից, որը նորՀայաստանի արդյունք է»,-
գրում է կայքի վերլուծաբանը: Ամեն դեպքում տոնական
 միջոցառումներիցԱզգային
ժողովի
 ղեկավարության «դուրսգրման» քայլը,
ակներեւաբար, ուղղված է «վերակենդանացման» թաքուն հույսը Հանրապետական
մեծամասնության վրա դնող նախկին դեմքերին: Ակնարկի խորհուրդը հետեւյալն է. հարգելի
տիկնայք եւ պարոնայք, մեկընդմիշտ գիտակցեք մի պարզ իրողություն՝ անցյալին վերադարձ
այլեւս չկա, այդ ճանապարհը շատ ամուր փակված է:

 

Մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով
մեկնեց Վրաստան: Սա Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն էր` Սոչիում Եվրասիական
միության երկրների առաջնորդների հավաքից հետո: Վարչապետին ուղեկցում էին Կառավարության
մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Դավիթ
Տոնոյանը եւ Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թբիլիսիում
պաշտոնական հանդիպումներից առաջ Փաշինյանը նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ
դրեց Անմար կրակի մոտ, ապա ուղեւորվեց Կառավարություն, որտեղ նախատեսված էր
առանձնազրույց վրացի պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ընդլայված կազմով
հանդիպում, որից հետո երկու վարչապետերը լրագրողների առջեւ հանդես եկան
հայտարարությամբ: Հայաստանի վարչապետը հանդիպեց նաեւ Վրաստանի նախագահի եւ
խորհրդարանի խոսնակի հետ, այցելեց Խոջիվանքի հայկական գերեզմանատուն, Սուրբ Գեւորգ
հայկական եկեղեցի, հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների, վրացահայ
եւ վրացի գործարարների հետ: Հաջորդ օրը` մայիսի 31-ին, Փաշինյանին ընդունեց
Վրաստանի հոգեւոր առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդը: Հայաստանի նորընտիր վարչապետը
Թբիլիսիից ուղեւորվել է Զավախք:

…Վրաստան Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի առաջին օրը հագեցած էր բարձր մակարդակիբանակցություններով ու հանդիպումներով: Վրաստանի վարչապետի նստավայրում երկու երկրներիվարչապետների առանձնազրույցին հետեւեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա՝ Կվիրիկաշվիլինեւ
Փաշինյանը
 հանդես եկան հայտարարությամբ` անդրադարձ
կատարելով նաեւ
 Հայաստանում տեղիունեցած իշխանափոխությանը: Վրաստանի վարչապետը ողջունեց ՀՀ-ում իշխանության խաղաղփոխանցումը, իսկ Փաշինյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը պետք է ծառայեցնել ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների:
«Մենք
 եկել ենք այստեղ՝ կոնկրետ հեռանկարների, կոնկրետխնդիրների լուծման հնարավորություն ստեղծելու համար: Համոզված եմ, որ մերհարաբերություններում կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ, որոնք կբխեն Հայաստանի ուՎրաստանի շահերից: Մենք համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերություններում չլուծվողխնդիրներ ընդհանրապես չկան, որովհետեւ ամենակարեւոր գործոնը խնդիրների լուծմանտրամադրվածությունն է եւ ցանկությունը… Ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերություններիզարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ ու մեծ էներգիահաղորդել մեր երկկողմ հարաբերություններին եւ
դրանք
 խորացնել բոլոր ուղղություններով ու բոլորմակարդակներում»,-
ասել է Փաշինյանը: Օրվա
 ընթացքում, բացի պաշտոնական
հանդիպումներից, Հայաստանի
 վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել
է
 Խոջիվանքի պանթեոն-գերեզմանատուն, որտեղ հանգչում
են հայ
 մտավորականների՝ Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Սունդուկյանի եւ այլոց աճյունները: Խոջիվանքում էլ` ամփոփելով
այցի առաջին օրը, Փաշինյանը
 նշել է.«Առաջին այցն էր, եւ ճանաչողական նշանակություն ունեցավ:
Կարող
 եմ ասել, որ ի դեմս Վրաստանիվարչապետի, նախագահի,
ԱԺ նախագահի` ձեռք
 բերեցի լավ բարեկամներ, եւ համոզված եմ,
որ մերերկրների
 հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ»: ԽոջիվանքիցՀայաստանի վարչապետն ուղեւորվել
է
 Սբ. Գեւորգ հայկական եկեղեցի, որի բակում մեծ թվովվրացահայեր էին հավաքվել: Այդտեղ Փաշինյանը ելույթ է ունեցել
եւ
 շփվել հավաքվածների հետ:
Իսկ ուշերեկոյան
 Վրաստանի քաղաքային խորհրդի շենքում նշվել
է Հայաստանի
 Առաջին Հանրապետության100-ամյակը։ Ելույթներ են ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ նրա վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլին։

Այցի երկրորդ օրը եւս հագեցած էր բուռն իրադարձություններով:
Առավոտյան Հայաստանի
 վարչապետընախաճաշել է վրացի գործարարների
հետ, քննարկվել
 են Հայաստանում ներդրումային հարցեր, ապաՓաշինյանն այցելել
է «Հովհաննես
 Թումանյանի տուն» մշակութային կենտրոն։ Այստեղ Հայաստանիբարձրաստիճան
հյուրերի համար պատրաստել էին տիկնիկային
 ներկայացում`
թումանյանական մոտիվներով, ինչպես նաեւ թեյի
 հյուրասիրություն: Այսքանով պաշտոնական հանդիպումներն ավարտվեցին,
եւ օրվա երկրորդ կեսին Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիիցուղեւորվեց
 հայահոծ Ջավախք` մի շարք գյուղերում կանգառներ անելով, իսկ Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում դարձյալ հանդիպումներ անցկացնելով հայ համայնքի ներկայացուցիչներիհետ։ Գաղտնիք
չէ, որ տարիներ
 շարունակ տեղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին՝կապված վրացական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման, եկեղեցապահպան
գործունեության հետ եւ այլն: Բնականաբար, այս թեմաների շրջանակում ասելիքի ու
լսելիքի մեծ
 անհրաժեշտությունունեին մեր հայրենակիցները։

Հայաստան-Վրաստան հարաբերությունների շուրջ Վրաստանի «Առաջին ալիքին» տված բացառիկ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք
է հայտնել, որ երկու երկրների միջեւ պետք է ձեւավորվեն
 աշխարհաքաղաքական ազդեցություններից զերծ հարաբերություններ:
Վրաստան ՆիկոլՓաշինյանի
 առաջին պաշտոնական այցը, ըստ որոշ քաղաքական մեկնաբանների, արտացոլում էՀայաստանի բնական շահերի ամբողջությունը,
որը մեր երկրի նոր իշխանության պարագայում ենթադրում է
 առավել անկեղծ
հարաբերություններ,
 առարկայական քայլեր ու համարձակ նախաձեռնություններ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

 

Foreign Policy հանդեսն
անդրադարձել է մայիսի 29-ին տարածված այն լուրին, թե Կիեւի իր բնակարանից դուրս
գալու ժամանակ սպանվել է Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգը քննադատող հերթական ռուս լրագրողը:
Ուկրաինայի վարչապետը սպանութան մեջ մեղադրել է «ռուսական տոտալիտար
մեքենային»: Մայիսի 30-ին, շարունակում է պարբերականը, լրագրողը ողջ եւ առողջ հանդես
եկավ մամուլի ասուլիսում` խոստովանելով, որ դա եղել է Ուկրաինայի անվտանգության
ծառայության հատուկ գործողություն՝ «ռուսական վարձու մարդասպանին բռնելու համար»:
Փաստորեն, ըստ հանդեսի, լրագրող Արկադի Բաբչենկոյի «սպանությունը» բեմադրվել էր
ռուսաստանյան գործակալներին բացահայտելու համար:

Ներկայացված են
նաեւ մանրամասներ Բաբչենկոյի կենսագրությունից: Ըստ այդմ՝ նա, որպես զինվոր,
ծառայել է Չեչնիայում Ռուսաստանի վարած երկու դաժան պատերազմներում եւ արդյունքում
գրել «Մեկ զինվորի պատերազմ» խորագրով
հուշագրություն: Բաբչենկոն հետագայում ռազմական թղթակից է աշխատել եւ իր
գործունեության ընթացքում լուսաբանել Ռուսաստանի ներխուժումները Վրաստան եւ
Ուկրաինա: Նա երբեք չի վարանել Կրեմլի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությունը
քննադատելուց: Սակայն ստիպված էր լքել Ռուսաստանը 2017-ին՝ այն բանից հետո, երբ Facebook-ի էջում հայտնեց
իր անտարբերությունը Սիրիա ուղեւորվող ինքնաթիռում, որը վթարի էր ենթարկվել,
ռազմական երգչախմբի անդամների մահվան կապակցությամբ, ինչն ազգայնականների կողմից
բողոքի հուժկու ալիք բարձրացրեց: Այդ շրջանի իրադարձությունների մասին նա առանձին
հոդված էր հրապարակել բրիտանական The Guardianպարբերականում:

Ուկրաինայի
Անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ կա ապացույց, որ Բաբչենկոյին սպանելու
համար ռուսական հետախուզական գործակալները ուկրաինացի վարձու մարդասպանին 40 հազար
դոլար են վճարել:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը